«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Ռազմավարական դիրքերը՝ Ադրբեջանին, խաղաղության ամենաերկար բրդուճը՝ մեզ

Ռազմավարական դիրքերը՝ Ադրբեջանին, խաղաղության ամենաերկար բրդուճը՝ մեզ
25.06.2024 | 12:26

Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ հունիսի 29-ին Ենոքավանում տեղի կունենա ավանդական դարձած «ՀայԲույս» փառատոնը: Ենոքավանը Նիկոլ Փաշինյանի պապական գյուղն է։ Մարզպետարանը հայտնում է, որ «ՀայԲույս» փառատոնի նպատակն է ժողովրդականացնել հայկական բուսականությունը և դրա կիրառությունը կյանքի տարբեր ոլորտներում` կենցաղ, բժշկություն, մշակույթ, արվեստ, ճարտարապետություն և այլն: Փառատոնի ընթացքում մասնակիցները պատրաստելու են խաղաղության ամենամեծ բրդուճը` լավաշից, հայկական բույսերից և պանրի տարբեր տեսակներից:

Նիկոլ Փաշինյանը միակողմանի կերպով, ապօրինաբար Ադրբեջանին է հանձնել ռազմավարական նշանակություն ունեցող, Հայաստան-Վրաստան ավտոճանապարհը վերահսկող սահմանային դիրքերը Կիրանցում, Ներքին Ոսկեպարում (Աշաղի Ասքիպարա), Բաղանիս-Այրումում, իսկ նրա պապական գյուղ Ենոքավանում պատրաստելու են խաղաղության ամենաերկար բրդուճը։ Ադրբեջանի ՊՆ-ն կեղծ հաղորդագրություններ է տարածում Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի գնդակոծությունների մասին, Իլհամ Ալիևը Հայաստանին նոր պահանջներ է առաջադրում ու սպառնալիքներ հնչեցնում, այդ պայմաններում խաղաղության ամենաերկար բրդուջ սարքելու համար առնվազն բույս՝ քոլ պետք է լինել։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1608

Մեկնաբանություններ